
Թուրքիայում կփակվեն Գյուլենի հետ կապ ունեցող բոլոր ընկերությունները

Թուրքիայի իշխանությունները կփակեն բոլոր ընկերությունները՝ կապված նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ, որը մեղադրվում է երկրում հուլիսի 16-ին կազմակերպված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, գրում է Hurriyet-ը:
Ինչպես բացատրել է Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենկջին, իշխանությունները հետաքննություն կիրականացնեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք հովանավորում են Գյուլենի կողմնակիցներին:
Հետաքննության արդյունքում դրանք կփակվեն կամ դրանց նկատմամբ կկիրառվեն «անհրաժեշտ գործընթացներ»:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրամայել էր փակել ավելի քան 1000 մասնավոր դպրոցներ, որոնք կարող են կապ ունենալ Գյուլենի հետ: