Բաժիններ՝

Հրապարակվել են Թուրքիայի հեղաշրջման փորձի մասնակիցների բանակցությունները. Bellingcat

Անկախ փորձագիտական Bellingcat խմբի փորձագետները վերլուծել են Թուրքիայում հուլիսի 26-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցների բանակցությունները WhatsApp մեսենջերի օգնությամբ և հրապարակել դրանք: Այս մասին ասվում է կազմակերպության զեկույցում:

Bellingcat-ն ուսումնասիրել է երկու աղբյուր: Առաջինը ապստամբների բանակցություններն են WhatsApp մեսենջերում, երկրորդը՝ Al Jazeera Türk-ի և Selahattin Günday-ի լրագրողների ներկայացրած 21 լուսանկարները:

Հաղորդվում է, որ հեղաշրջման կազմակերպիչներից մայոր Չելեբիօղլուն մեսենջերում ստեղծել է հատուկ խումբ, որը անվանել է Yurtta sulh («Խաղաղություն տանը»)՝ օգտագործելով Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի «Խաղաղություն տանը, խաղաղություն ողջ աշխարհում» հայտնի արտահայտությունը:

Արդյունքում՝ նա խմբում ավելացրել է մի շարք մարդկանց, որոնք փոխանակել են հաղորդագրություններ, ինչպես նաև տեղեկություններ փոխանցել Անկարայում հեղաշրջման մասնակիցների կենտրոնակայանին:

Այդկերպ, խմբում ներառվել են բարձրաստիճան զինվորականներ, հիմնականում թուրքական ցամաքային զորքերից, այդ թվում՝ 2 բրիգադիր և 11 գնդապետ:
Փորձագետների տվյալով՝ հեղաշրջմանը մասնակցել է զինվորականների 5 գունդ, որոնցից նվազագույնը 3-ը եղել է ՆԱՏՕ-ի կորպուսի մաս:

Հեղաշրջման մասնակիցների բանակցություններից պարզ է դառնում, որ նրանք պլանավորել են միանգամից գրավել Թուրքիայում բազմաթիվ վայրեր, այդ թվում՝ Բոսֆորի կամուրջը, Թաքսիմ հրապարակը, միջազգային օդանավակայանները, Ստամբուլի ոստիկանությունը, Ստամբուլի բոնդային բորսան, Թուրքիայի հեռուստառադիոընկերությունը և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս