Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
Քաբուլում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60, վիրավորվել` 207 անձ: Այս մասին հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»ին:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Աֆղանստանի մայրաքաղաքում բողոքի ակցիայի ժամանակ երկու պայթյուն է որոտացել, սակայն երկրորդ պայթյունի փաստը դեռ պաշտոնապես չի հաստատվել: Ըստ տեղի իշխանությունների տեղեկությունների` բողոքի ակցիայի մասնակիցների շրջանում 3 մահապարտ է եղել:
Երկրորդ ահաբեկչի պայթուցիկ սարքը չի գործարկվել, երրորդին էլ իրավապահները հասցրել են ոչնչացնել: Ռոյթերս գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: