Բաժիններ՝

Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել

Սիրիայի Հալեպի շրջանում զոհվել է ազգությամբ ռուս, շարքային զինվոր Նիկիտա Շևչենկոն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»­ին:

Զինվորն ուղեկցել է ավտոշարասյունը, որը տեղափոխում էր սնունդ և ջուր տեղի բնակիչների համար: Բնակավայրերի մոտակայքում ավտոմեքենաների մոտ պայթել են զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքերը: Ռուս զինվորականները, բժիշկները պայքարել են ծանր վիրավորված զինվորի կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Սիրիայում ռուս զինվորի մահվան առաջին դեպքը չէ: Հուլիսի սկզբին խփվել էր Մի ­25 ուղղաթիռը, որի հետևանքով ուղղաթիռում գտնվող երկու զինվորը մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս