Բաժիններ՝

Մոուրինիոն Չինաստանում հրաժարվել է ստորագրել «Չելսիի» մարզաշապիկի վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Չինաստանում երկրպագուների հետ շփման ժամանակ հրաժարվել է ստորագրել «Չելսիի» մարզաշապիկի վրա:

Ընդ որում, պորտուգալացին հաճույքով ստորագրում է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկների վրա, բայց տեսնելով «Չելսիի» մարզաշապիկը, բացասական շարժում է գլուխը:

Մոուրինիոն եղել է «Չելսիի» գլխավոր մարզիչը 2004-2007 և 2013-2015 թվականներին: «Չելսիի» հետ նա 3 անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, մեկական անգամ նվաճել է Երկրի գավաթը և Սուպեր գավաթը, ինչպես նաև 3 անգամ նվաճել է Անգլիական լիգայի գավաթը:


Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս