Բաժիններ՝

Էդվարդ Սնոուդենը հատուկ ծառայություններից պաշտպանվելու համար iPhone-­ի պատյան է մշակել

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն աշխատում է ստեղծել սմարտֆոնների համար հատուկ պատյան, որը կպաշտպանի տիրոջ անձնական տվյալները, հաղորդում է Wired­ը:

Սնոուդենն այս նախագծի վրա աշխատում է ամերիկացի ծրագրավորող Էնդրյու Խվանգի հետ միասին: Սարքի նկարագրության մեջ նշվում է, որ կան մարդիկ, ովքեր իրենց մասնագիտության յուրահատկության պատճառով լուրջ վտանգի են ենթարկվում, և սմարտֆոնները հնարավորություն են տալիս որոշել նրանց գտնվելու վայրը:

Սնոուդենը նշում է, որ հատուկ պատյանի շնորհիվ ինքը ցանկանում է օգնել լրագրողներին՝ պաշտպանվել լրտեսումից: Մշակողների մտահղացմամբ, սմարտֆոնների տերերը պետք է իրենց հեռախոսը միացնեն ավիառեժիմի և տեղադրեն հատուկ պատյանի մեջ: Այդ դեպքում սարքն ամբողջովին կդադարի անձնական տեղեկություններ հաղորդել, իսկ վտանգավոր ազդանշանի հայտնաբերման դեպքում համակարգն այդ մասին տեղեկացնում է համապատասխան ազդանշանի միջոցով:

Հարկ է նշել, որ համակարգը ներկայումս գտնվում է մշակման վաղ փուլում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս