Բաժիններ՝

Շուշան Պետրոսյանը` հայ-ադրբեջանական պետական սահմանի լարված դրության մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական պետական սահմանի լարված դրության մասին:

«Սովորական վարք անասնյաց, նյարդերս էլ չեն դիմանում

Երեկ երեկոյան լարվածություն է նկատվել հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում: Ժամը 17-ն անց տասին հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղը: Համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը Առաջին ալիքին հայտնել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի դպրոցին մոտ մարզադաշտում խաղացող երեխաների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Ըստ Արարատ Ավալյանի, վերջին շրջանում կրակոցներ եղել են մարտական դիրքերի ուղղությամբ, բայց այսօր հակառակորդը կրակել է նպատակային, գյուղի կենտրոնական հատվածի ուղղությամբ»,-գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031