
Զինված խմբի անդամների հեռախոսներն անջատված են

«Նոր Հայաստանը» քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անջատվել է «Սասնա ծռեր» խմբավորման հեռախոսը, որով նրանք կապ էին պահպանում լրատվականների հետ:
168.am-ը փորձեց կապ հաստատել Վարուժան Ավետիսյանի և Պավլիկ Մանուկյանի հետ, սակայն հեռախոսահամարները, որով նրանց հետ հնարավոր էր կապ հաստատել, չեն սպասարկվում: «Հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում»,- լսվում է այս ազդանշանը: