«Լացիոն» կարող է դառնալ Իտալիայի 1914-1915 չեմպիոն
Հռոմեական «Լացիոն» կարող է 3-րդ անգամ դառնալ Իտալիայի չեմպիոն:
«Լացիոյի» ավելի քան 30 հազար երկրպագուներ հանրագիր են ստորագրել՝ ուղղված Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Սկուդետոն ակումբին շնորհելու պահանջով:
1914-15թթ. մրցաշրջանում «Լացիոն» և «Ջենովան» պետք է հանդիպեին Ոսկե խաղում:
Սակայն այդ խաղն այդպես էլ չկայացավ Իտալիայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու պատճառով: 1919թ. այդ տիտղոսը շնորհվեց «Ջենովային», սակայն հիմա «Լացիո» ֆուտբոլային ակումբը մտադիր է վերադարձնել Չեմպիոնի կոչումը:
«Դա իսկական Սկուդետո է: Այն վերցվել է մեզանից պատերազմով»,- հայտարարել է «Լացիոյի» նախագահը:
Ըստ իտալական ԶԼՄ-ների ինֆորմացիայի, այն ժամանակ որոշումը կայացվել է այն հիմքով, որ «Ջենովան» համարվում էր ավելի լավ թիմ:
Օգոստոսի 4-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կհայտնի որոշումը՝ վերադարձնե՞լ «Լացիոյին» Սկուդետոն, թե՞ ոչ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը