
«Թող այդ կեղծ մաքուր արտասահմանյան մարզիկները հաղթեն իրենց կեղծ ոսկե մեդալները». Ելենա Իսիմբաևա

«Կար և վերացավ հույսը: Թող այդ բոլոր կեղծ մաքուր արտասահմանյան մարզիկները թեթևացած շունչ քաշեն և մեր բացակայությամբ հաղթեն իրենց կեղծ ոսկե մեդալները: Ուժից միշտ են վախեցել»,- գրել է Իսիմբաևան Instagram-ի իր էջում:
Ավելի վաղ Իսիմբաևան CAS-ի որոշումն անվանել էր թեթև ատլետիկայի թաղում:
Հուլիսի 21-ին CAS-ը մերժել էր IAAF-ի նկատմամբ ОКР-ի և ռուսաստանցի ատլետների հայցը, ինչը նշանակում է՝ նրանց որակազրկման երկարացում և Օլիմպիական խաղերի մասնակցության անհնարինություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը