
«Իմ ղեկավարները 75 տոկոսով լուծել են տրանսֆերային խնդիրները». Ժոզե Մոուրինիո

Մնացել է միայն Պոլ Պոգբան: «Ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ ժխտել Պոգբայի տրանսֆերի մասին ինֆորմացիան: Ես ուղղակի չեմ կարող խոսել այդ մասին, որովհետև ճիշտ չէ քննարկել այլ ակումբների ֆուտբոլիստներին: Պոլը «Յուվենթուսի», այլ ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Միակ բանը, որ ես կարող եմ անել, դա ղեկավարությանը շնորհակալություն հայտնելն է. նրանք կատարել են աշխատանքի 75 տոկոսը:
Ես խնդրեցի ղեկավարներից 4 ֆուտբոլիստ և ասացի տարբերակները: Նրանք վերցրին Զլատան Իբրահիմովիչին, Հենրիխ Մխիթարյանին և Էրիկ Բեյիին: Այսպիսով, մինչև օգոստոսի 31-ը մեզ մնում է կատարել ևս 25 տոկոսը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը