«Գառնի-Երևան» ջրատարի վթարի պատճառով Երևանի որոշ թաղամասերում ջուր չի լինելու
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հուլիսի 22ին ժամը 01.00-ին «ԳառնիԵրևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով ժամը 11.00-19.00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Սևանի, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Շահամիրյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու փողոցների ու նրբանցքների, Եղբայրության փող. 1-ից14, Արշակունյաց պող. 40-ից-67, Չեխովի փող. 1-ից-13, Մանթաշյան փող. 28-ից-70` զույգ և 53-ից-91` կենտ համարների,
2. Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պող. 32, 34 համարների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: