Բաժիններ՝

Ռաֆայել Նադալը թանգարան է բացել Մալյորկայում

Թենիսի սիրահարները կտեսնեն լեգենդար իսպանացու մրցանակները:
Ռաֆայի նոր թանգարանը բացվել է իր հարազատ Մանակոր քաղաքում: Նադալն անձամբ է բացել թանգարանը, որտեղ տեղ են գտել թենիսիստի բազմաթիվ մրցանակները:

Ռաֆան պատմել է նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու մասին:
«Ես հույս ունեմ բարելավել խաղս: Ամեն օր պատրաստվում եմ Ռիո-ին: Ինձ լավ եմ զգում և համառորեն աշխատում եմ վերականգնվելու վրա: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կստացվի»,- Նադալի խոսքերն է մեջբերում նրա երկրպագուների պաշտոնական կայքը:

Վնասվածքի պատճառով Ռաֆան չի մասնակցի Տորոնտոյի մրցաշարին:
30-ամյա իսպանացին իր կարիերայի ընթացքում նվաճել է 69 տիտղոս:
2008թ. Նադալը դարձել է Պեկինի Օլիմպիական խաղերի չեմպիոն:

https://www.youtube.com/watch?v=Lna4qBMMDQQ

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031