Բաժիններ՝

L’Equip. «Յուվենթուսը» համաձայնել է 120 մլն եվրոյով Պոլ Պոգբային վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»

Արդեն բավական է, տեղափոխվիր ինչ-որ տեղ:
«Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենթուսի» ղեկավարների հանդիպման ժամանակ կողմերը ձեռք ձեռքի են տվել: Ըստ L’Equip-ի տեղեկության, թուրինցիներն ընդունել են մանկունյանցիների 120 մլն եվրո արժողության առաջարկը: Ավելի վաղ The Guardian-ը հաղորդել էր, որ «Յուվենթուսը» չի ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:
Այս տրանսֆերը կդառնա ռեկորդային ֆուտբոլի պատմության մեջ:

Ֆրանսիայի հավաքականի հետ Պոգբան հասավ մինչև Եվրո-2016-ի եզրափակիչ, որտեղ պարտվեց Պորտուգալիային:

Իտալիայի 2015-16 առաջնությունում ֆրանսիացին խփել է 8 գնդակ և կատարել է 13 փոխանցում:

Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 70 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս