«Խորենացի փողոցում ոչ պաշտոնապես մեկնարկում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը». Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով «Համախմբում» կուսակցության այցին Խորենացի փողոց, գրում է.

«Խորենացի փողոցում բաշխվող PR կարկանդակի իր մասնաբաժնին շտապեց հավակնել նաև «Համախմբում» կուսակցությունը՝ ներհայաստանյան ճգնաժամերը «սվաղելու» յուրօրինակ փորձ ու «տաղանդ» ունեցող իր առաջնորդի՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ…

Հատկապես նախօրեին գրանցված տհաճ ու ամոթալի միջադեպից և Նիկոլ Փաշինյանի «փրկչացումից» հետո, ներքին ձայնս պարզապես աղաղակում է, որ PR կարկանդակի չափն աստիճանաբար նվազելու է ճիշտ այն տրամաբանությամբ, որով աճելու է դրան հավակնողների հերթը…

Հ.Գ. Խորենացի փողոցում ոչ պաշտոնապես մեկնարկում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը՝ հատկապես, գուցե նաև՝ բացառապես «ընդդիմադիր» կուսակցությունների թեժ մրցապայքարով…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031