Բաժիններ՝

«Սպարտակ Տրնավա»-«Շիրակ». Ինչպիսի՞ն են հայկական ակումբի հնարավորությունները

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:15-ին, կմեկնարկի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի «Սպարտակ Տրնավա»-«Շիրակ» հանդիպումը:

Այս ակումբների միջև առաջին հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Չնայած գյումրեցիները շատ վստահ էին խաղում հարազատ քաղաքում, նրանք չկարողացան պահպանել հաղթական հաշիվը և վերջին րոպեներին ստիպված եղան դուրս հանել գնդակը սեփական դարպասից: Այս գնդակը պատասխան խաղից առաջ առավելությունը շրջեց Սլովակիան ներկայացնող թիմի կողմը:

«Շիրակի» ֆուտբոլիստները պատրաստ են այս հանդիպմանը գրեթե ամբողջական կազմով: Խաղին չի մասնակցելու միայն գյումրեցիների առաջատարներից մեկը՝ Դավիթ Հակոբյանը: Նախորդ խաղում Հակոբյանը ստացավ 3-րդ դեղին քարտը և այս խաղում որակազրկված է:
Այս խաղում «Շիրակի» հաղթանակի շանսերն այնքան էլ մեծ չեն, քանի որ խաղին պատրաստ են լինելու նաև «Սպարտակ Տրնավայի» 2 առաջատարները, ովքեր անձնագրային խնդիրների պատճառով չէին ժամանել Հայաստան:

Ըստ բուքմեյքերների՝ այս խաղի ֆավորիտը Սլովակիան ներկայացնող թիմն է: Նրանց հաղթանակը գնահատվում է 1,30-1,45: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3,75 գործակիցը: «Շիրակի» հաղթանակի գործակիցը 6,50-7 է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս