
«Բարսելոնան» նոր հարձակվող է փնտրում

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մրցաշրջանից առաջ լրագրողների հետ կիսվել է առաջիկա սպասումներով: Էնրիկեն նշել է, որ կատալոնացիներն ունեն նոր հարձակվողի կարիք:
«Մեզ պետք է հարձակվող, ով ծարավ է հաղթանակների: Ինչպես ցանկացած մրցաշրջանում, այս տարի ևս մենք ցանկանում ենք հաղթել հնարավոր ամեն ինչ»,- նշել է Էնրիկեն:
Էնրիկեի այս հայտարարությունից հետո միջազգային մամուլը փորձում է հասկանալ, թե ով է այն հարձակվողը, ում մասին ակնարկում էր կատալոնացիների մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան