
Bild-ը կանտեսի Օլիմպիադայում Ռուսաստանի արդյունքները

Bild-ի լրագրողները խոստովանում են, որ Գերմանիայում նույնպես գոյություն ունի պրոբլեմ՝ կապված դոպինգի հետ, ինչպես նաև այդ պրոբլեմը գոյություն ունի ԱՄՆ-ում, բայց ընդգծում են, որ այդ պրոբլեմի մասշտաբները Ռուսաստանում չափազանց մեծ են, և պահանջում են լուրջ պատիժ:
Այն դեպքում, եթե Ռուսաստանին չհեռացնեն Օլիմպիադայից, Bild-ը կարհամարհի Ռուսաստանի հավաքականի արդյունքները և կհանի 2016թ. խաղերի մեդալների հաշվարկից:
«Երբ կառավարությունը Սպորտի նախարարության և Հատուկ ծառայությունների հետ միասին տարածում է դոպինգն ամբողջ երկրով, դա այնքան ճչացող սկանդալ է, որ պատասխանն էլ պետք է համապատասխան լինի՝ ամբողջական հեռացում: Եվ եթե ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը չի ուզում դոպինգի դեմ պայքարը և Օլիմպիական խաղերը դարձնել ծիծաղի առարկա, ապա նա ուղղակի այլ ելք չունի»,- ասվում է Bild-ի հայտարարության մեջ:
ՄՕԿ-ը, ամենայն հավանականությամբ, վերջնական որոշում կկայացնի հուլիսի 24-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը