«Չելսին» Ռոմելու Լուկակուի համար «Էվերթոնին» առաջարկել է 60 մլն եվրո
«Կապույտները» ցանկանում են բելգիացուն վերադարձնել «Սթեմֆորդ Բրիջ»:
Անտոնիո Կոնտեն փնտրում է հարձակման ուժեղացում և դիտարկում է տարբերակներ Դիեգո Կոստայի՝ «Ատլետիկո» տեղափոխվելու դեպքում: Ըստ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկության, «կապույտները» Լուկակուի համար «Էվերթոնին» առաջարկել են 60 մլն եվրո:
Հաղորդվում է նաև, որ լոնդոնցիները պատրաստ են վաճառել Խուան Կուադրադոյին: «Չելսին» կոլումբիացու համար, ով 2015-16 մրցաշրջանի մի մասն անցկացրել է «Յուվենթուսում», կպահանջի մոտ 30 մլն եվրո: «Կապույտները» 2011թ. գնել են Լուկակուին 22 մլն եվրոյով, իսկ 2014թ. վաճառել են 35 մլն եվրոյով:
Անգլիայի առաջնության 2015-16 մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 37 հանդիպում, խփել է 18 գնդակ և կատարել է 6 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը