Բաժիններ՝

ВВС. Սեմ Էլերդայսը նշանակվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Նշանակումը պաշտոնապես կհայտարարվի հինգշաբթի: Ըստ ВВС-ի տեղեկության, Էլերդայսը կհեռանա «Սանդերլենդից», որտեղ աշխատում էր վերջին 9 ամիսներին: Գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ թեկնածու էր դիտարկվում «Հալ Սիթիի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էլերդայսը կլինի ժամանակավոր մարզիչ, իսկ 2017թ. ամռանը կընդունի մեծ մարզիչներից որևէ մեկը, ում մոտ կավարտվի պայմանագրի ժամկետն իր ակումբի հետ:

61-ամյա Էլերդայսը մարզել է «Լիմերիկը», «Բլեքփուլը», «Նոթս Քաունթին», «Բոլթոնը», «Նյուքասլը», «Բլեքբերնը» և «Վեսթ Հեմը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս