Մահացել է կուլտային «Սիրունիկը» ֆիլմի ռեժիսոր Գարի Մարշալը
ԱՄՆ-ում կյանքի 81-րդ տարում թոքաբորբի ու կաթվածի հետևանքով մահացել է ամերիկացի ռեժիսոր Գարի Մարշալը, հայտնում է E News-ը:
Նրան մեծ ճանաչում բերեցին «Լողափին» (1988), «Փախած հարսնացուն» (2001), «Արքայադստեր օրագրերը» (2004) ֆիլմերը, սակայն ամենասիրված ֆիլմը նրա կինոկարիերայում դարձավ «Սիրունիկը» ֆիլմը, որը աստղ դարձրեց դերասանուհի Ջուլիա Ռոբերթսին: 1
970-1980-ականներին Գարի Մարշալն աշխատել է նաև հեռուստատեսությունում՝ դառնալով մի շարք հայտնի շոուների ռեժիսոր և պրոդյուսեր: