Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մարզչի վերաբերյալ որոշում է կայացվել
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը մինչև 2020 թվականը:
Սանտուշը գլխավորում է Պորտուգալիայի ընտրանին 2014 թվականից: Սանտուշի գլխավորությամբ Պորտուգալիայի հավաքականը դարձել է Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն:
Ըստ պորտուգալական մամուլի՝ հենց այս հաղթանակն է դարձել Սանտուշին թիմում պահելու պատճառը:
Սիրարփի Աղաբաբյան