Բաժիններ՝

Մոուրինիոյի կնոջ տեղադրած լուսանկարից պարզ է դառնում, որ Պոգբան կխաղա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կինը Twitter-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է նաև Մոուրինիոյի խաղային պլանը:

Խաղային պլանում նկատվել է նաև ֆրանսիացի Պոլ Պոգբայի անունը: Հիշեցնենք, որ անգլիական ակումբի ղեկավարությունն անում է ամեն բան, որպեսզի ֆրանսիացին հանդես գա «Մանչեսթեր Յունայթեդում»:

Չնայած այն բանին, որ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հերքել է Պոգբայի՝ Անգլիա տեղափոխությունը, Մոուրինիոյի խաղային պլանը նորից ակտիվացրեց Պոգբայի տրանսֆերի մասին խոսակցությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031