Բաժիններ՝

«Պուտինի և Էրդողանի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի առաջին տասնօրյակում». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կանցկացվի օգոստոսի առաջին տասնօրյակում՝ Ռուսաստանի տարածքում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք (Պուտինն ու Էրդողանը) պայմանավորվել են, որ այդ հանդիպումը կանցկացվի օգոստոսի առաջին տասնօրյակում, այն տեղի կունենա Ռուսաստանի Դաշնությունում, սակայն քաղաքն ու հանդիպման հստակ օրը դեռ ճշտվում են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե հանդիպումը կանցկացվի Բաքվում:
«Ո´չ, դա ճիշտ չէ: Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս