Իրանն սպառնում է ԱՄՆ-ին

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին սպառնացել է ԱՄՆ-ին գործարկել ուրանի հարստացման միջուկային գործարանը՝ կապված միջուկային համաձայնագրի մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցի հետ, հայտնում է IRNA գործակալությունը:

«Անհրաժեշտ է, որպեսզի Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպությունը, համապատասխան օրենքի համաձայն, պատրաստի միջուկային գործարանի գործարկման նախագիծ՝ այն մակարդակի հարստացման համար, որն անհրաժեշտ է երկրի կարիքների համար և տեղեկացնի Մեջլիսին»,- գործակալությունը մեջբերել է Լարիջանիի խոսքերը, որը քննադատել է ՄԱԿ-ի հայտարարությունը իրանական միջուկային գործունեության վերաբերյալ:

Իր ելույթի ժամանակ նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի զեկույցը մի շարք սխալներ է պարունակել:
«Մեջլիսը, վրդովված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողություններից, նախազգուշացնում է ԱՄՆ-ի կառավարությանը, Սենատին և Ներկայացուցիչների պալատին, որ միջուկային համաձայնագրի դեմ ուղղված քայլերը հասել են կետին, որից այն կողմ Իրանին ոչինչ չի մնում, քան դիմադրություն ցուցաբերել»,- հայտարարել է Լարիջանին:

Տեսանյութեր

Լրահոս