Բաժիններ՝

Էրդողանի առաջին պաշտոնական հանդիպումը՝ հեղաշրջման փորձից հետո

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թուրքիա կատարած այցի շրջանակում հանդիպել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ, նրանց հետ քննարկել համագործակցության հարցեր, հայտնում է Sputnik գործակալությունը:

Վրաստանի վարչապետը Թուրքիա էր ուղևորվել երկրում ռազմական հեղաշրջման փորձից 4 օր անց: Այցի շրջանակում Անկարայում կայացել է երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը:

Կվիրիկաշվիլին և Էրդողանը քննարկել են ռազմավարական համագործակցության և Վրաստանի ու Թուրքիայի միջև նոր համաձայնագրերի միաժամանակյա կյանքի կոչման հարցեր:

Վրաստանի վարչապետն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի օրինական իշխանությանը և կարևորել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը:
Վրացական պատվիրակության կազմում են նաև էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն, առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն, գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան, մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն և այլ նախարարներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031