Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն դժգոհ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» խաղալու է «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի խաղից 2-3 օր հետո

ԱՊԼ-ն չի տեղափոխի խաղը: ԱՊԼ-ի 9-րդ տուրի «Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը պլանավորված է հոկտեմբերի 22-ին և, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև հոկտեմբերի 23-ն այն պատճառով, որ «Մանչեսթեր Յունայթեդը« հոկտեմբերի 20-ին կանցկացնի Եվրոպայի լիգայի խմբային փուլի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մոուրինիոն դժգոհ է նրանից, որ թիմը կարճ ժամանակ է ունենալու վերականգնվելու և կարևոր խաղին նախապատրաստվելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կապի մեջ չի մտել ԱՊԼ-ի ներկայացուցիչների հետ խաղի տեղափոխման հարցի վերաբերյալ, բայց սպասվում է, որ մանկունյանցիների հնարավոր հարցումը չի բավարարվի:

ԱՊԼ-ի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» օգոստոսի 13-ին տանը կխաղա «Վեսթ Հեմի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս