Բաժիններ՝

Թուրքիայում արգելափակվել է մուտքը Wikileaks

Wikileaks կայք մուտքը Թուրքիայի տարածքում արգելափակվել է: Այս մասին տեղեկություններ են տարածվել Twitter­ում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հարյուր հազարավոր էլեկտրոնային նամակներ:

Այդ նամակների մեծամասնությունը ուղարկվել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հասցեից: 762 էլեկտրոնային փոստային հասցեից ընդհանուր առմամբ հրապարակվել է 294 հազար 548 գրագրություն եւ դոսյե:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից անմիջապես հետո Wikileaks­ը հայտնել էր, որ պատրաստ է այդ երկրի իշխող քաղաքական ուժին պատկանող հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակել: Թուրքիայի կառավարությունը դեռեւս չի մեկնաբանել Wikileaks­ի այդ հայտարարությունը եւ փաստաթղթերի հրապարակումը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031