Թուրքիայում Գյուլենի հետ առնչություն ունեցող ԶԼՄ-ները զրկվել են լիցենզիաներից
Թուրքիայի իշխանությունները կրճատել են մի շարք հեռուստա և ռադիոընկերությունների լիցենզիաների գործունեության ժամկետը, որոնք կապված են եղել ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, հայտնում է Hurriyet-ը:
Նշվում է, որ տվյալ որոշումն ընդունվել է Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոհեռարձակման բարձրագույն խորհրդի նիստում:
Այդկերպ, լիզենզիաներից զրկվել է ավելի քան 20 ընկերություն, որոնց թվում են Samanyolu Haber Radyo Anadolu-ն, Hira TV-ն ու Kanal Türk-ը:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հանրապետության տարածքում կասեցրել էին Bank Asya-ի գործունեությունը, որը կապված է Ֆեթուլլահ Գյուլենի հետ:
Գյուլենին Թուրքիայի նախագահը մեղադրում է ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: