Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայում հակամարտության կարգավորման համատեղ քայլերը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցե, որի ժամանակ քննարկել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի համատեղ, կոնկրետ քայլերը Սիրիայի հակամարտությունը լուծելու նպատակով և խոսել Մոսկվայում կայացած վերջին բանակցությունների արդյունքների մասին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի կոնկրետ քայլերը՝ ուղղված Սիրիայի հակամարտության կարգավորմանն ու այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումների ճնշմանը պայմանավորվածությունների շրջանակում, որը ձեռք է բերվել պետքարտուղարի՝ Մոսկվա այցի ժամանակ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ: