Բաժիններ՝

Ֆրանսիայում զինված տղամարդը հարձակվել է կնոջ ու նրա դուստրերի վրա

Սառը զենքով զինված 37-ամյա տղամարդն այսօր առավոտյան հարձակում է գործել մի կնոջ և նրա 9-14 տարեկան 3 դուստրերի վրա, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին, որը մոտ է հետաքննությանը:

Դեպքը տեղի է ունեցել Լարան վայրում՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում:
Հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից, նրա գործողության «դրդապատճառները պարզ չեն»:

Տուժած աղջիկներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնել է աղբյուրը: Նրան ուղղաթիռով տեղափոխել են Գրենոբլի հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Նրա 46-ամյա մայրն ու երկու քույրերը գտնվում են Գապ քաղաքի հիվանդանոցում:
Նախնական տեղեկություններով՝ հարձակում գործած անձը Փարիզի շրջանի բնակիչ է, որը հանգստացել է նույն ճամբարում իր կնոջ և երեխաների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս