Բաժիններ՝

Անկարգություններ հնդկական Քաշմիրում. կան տասնյակ սպանվածներ

Քաշմիրում (Հնդկաստան) զինվորականների կողմից ցուցարարների վրա կրակ բացելու հետևանքով զոհվել է ևս 3 մարդ, ինչի հետևանքով անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է մինչև 42 մարդու, հայտնում է Reuters-ը:

«Հնդիկ զինվորները կրակ են բացել ամբոխի ուղղությամբ, որը անտեսել է Քաշմիրում հաստատված պարետային ժամը, ինչի հետևանքով սպանվել է 3 մարդ»,- ասված է հաղորդագրությունում:

Պարբերականի տեղեկություններով՝ ցուցարարները փակել են գլխավոր ճանապարհն ու քարեր նետել զինվորական ավտոշարասյան ուղղությամբ: Այն բանից հետո, երբ ցուցարարներն անտեսել են զինվորականների նախազգուշացումները, զինվորականները կրակ են բացել:

Հրաձգության հետևանքով 2 կին մահացել է տեղում, 1 տղամարդ՝ հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս