Բաժիններ՝

ԴԱԻՇ-ն ստանձնել է Գերմանիայի գնացքում ուղևորների վրա հարձակման պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Գերմանիայի գնացքներից մեկում ուղևորների վրա 17-ամյա աֆղանցու կողմից հարձակման պատասխանատվությունը, հայտնում է BBC-ն:

Համապատասխան հայտարարությունը խմբավորումն արել է իր Amaq «լրատվական գործակալության» միջոցով: Ինչպես ասվում է ԻՊ-ի հաղորդագրության մեջ, նա արձագանքել է ծայրահեղականների՝ «խաչակիրների երկրներում» հարձակումներ իրականացնելու կոչին:

Ավելի վաղ Բավարիայի ՆԳՆ ղեկավարը հայտարարել էր, թե աֆղանցու սենյակում հայտնաբերվել է ծայրահեղական խմբավորման դրոշը: Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ երիտասարդն ամենայն հավանականությամբ միայնակ է գործել:

Դեպքի հետևանքով նվազագույնը 3 մարդ ստացել է լուրջ վնասվածք, 1-ը թեթև վնասվածք է ստացել, ևս 14 մարդ գտնվում է շոկային վիճակում:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը փախստական է եղել, որը Գերմանիա էր ժամանել վերջերս:

Դանակով ու կացնով զինված՝ երիտասարդը հարձակվել է կառամատույցում սպասող մարդկանց վրա:

Երբ գնացքը կանգ է առել, հանցագործը փորձել է փախչել, սակայն հանդիպել է ոստիկանության ջոկատին, որը նրան գնդակահարել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս