Հրաձգություն բրիտանական Լինքոլնշիրում. սպանվել է 3 մարդ
Անհայտ անձը 2 կնոջ է գնդակահարել Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիր կոմսությունում:
Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրձիգը նույնպես սպանվել է:
Ոստիկանությունում նաև հայտարարել են, որ ոստիկանությունը կատարվածը դեռ չի դիտարկվում որպես ահաբեկչություն:
Հրաձգությունը տեղի է ունեցել Պինչբեք-ռոուդ շրջանում՝ տեղի լողավազանից քիչ հեռու:
«3 մարդ մահացու վիրավորում է ստացել, այդ թվում՝ հանցագործության կասկածյալը»,-Daily Mail-ը մեջբերել է կոմսության ոստիկանության ներկայացուցչի խոսքերը:
Ներկայում ոստիկանները որոնում են կատարվածի ականատեսներին:
Հրձիգի մասին տեղեկություններ դեռ չկան: