Թուրքիայի ԶՈՒ-ն հայտարարել է երկրի ողջ տարածքը վերահսկելու մասին. Reuters
Թուրքիայի Զինված ուժերը հայտարարել են, որ երկրի ողջ տարածքը գտնվում է իրենց վերահսկողության ներքո: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով զինվորականների հայտարարությանը:
Ինչպես նշում է գործակալությունը, հայտարարության մեջ նաև ասվում է, որ պլանավորվող հեղաշրջման մասին առաջին տվյալները ստացվել են հուլիսի 15-ի ցերեկը: