Անհրաժեշտ է իշխանություններ-ապստամբներ անմիջական երկխոսություն՝ առանց միջնորդների

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցության վարչությունը մայրաքաղաքում ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու, քաղաքական պահանջներ առաջադրելու և ակտիվիստների ձերբակալությունների հետ կապված հայտարարություն է ընդունել՝ շեշտադրելով հետևյալը.

«Ստեղծված իրավիճակում միակ ելքը հետագա բռնությունների ու ծայրահեղությունների բացառումն է.

պետք է իշխանություններ-ապստամբներ անմիջական երկխոսություն՝ առանց միջնորդների.

իշխանությունները պետք է դադարեցնեն քաղաքական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հալածանքներն ու ձերբակալությունները»։

Կուսակցության վարչությունը նաև ցավակցություն է հայտնել իր պաշտոնական պարտականությունները կատարելիս զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին ու ազգականներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031