Բաժիններ՝

Մեկնարկել է Վրաստանի վարչապետի և վրացի նախարարների պաշտոնական այցը Թուրքիա

Սկսվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Թուրքիա: Անկարայի օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Վրաստանի վարչապետի այցին և այն դիտարկում տարածաշրջանում կայունության տեսակետից:

Մեկօրյա այցօրջանում Կվիրիկաշվիլին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Թուրքիայի Մեջլիսի նախագահ Իսմայիլ Կահրամանի հետ:

Անկարա այցի շրջանակում տեղի կունենա ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի առաջին նիստը, որի ավարտին Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների միջև կստորագրվի համագործակցության մասին համաձայնագիր:
Այնուհետ երկու երկրների վարչապետները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Վրացական պատվիրակության կազմում է նաև էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն, առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն, գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան, մշակույթի նախարար Միխայիլ Գիորգաձեն և այլ նախարարներ:

https://www.youtube.com/watch?time_continue=25&v=Zt9-fK4V7rU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031