Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալել են ռուսական ինքնաթիռը խոցած օդաչուներին

Ռուսական Սու­24 ինքնաթիռը խոցած թուրքական կործանիչի օդաչուները ձերբակալվել են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը` հղում անելով AFP­ին:

Ֆրանսիական լրատվամիջոցը, հղում անելով թուրք պաշտոնյային, հայտնել է, որ օդաչուները ձերբակալվել են Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած գործողությունների շրջանակում:

ՌԴ­ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-­ին թուրքական F­ 16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու­24 ռմբակոծիչին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների
հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության

ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:

Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք­ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, եթե Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Էրդողանը հունիսի 27­ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր ուղղել, որում իր ցավակցությունն էր հայտնել ռուսական օդանավի խոցման առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս