Բաժիններ՝

Թուրքիայում 14 ռազմանավ է անհետացել. Times

Թուրքիայի ռազմածովային նավատորմից ռազմական հեղաշրջման փորձից հետո անհետացել է 14 ռազմանավ, գրում է Times պարբերականը: Հուլիսի 15-ից նավերը կապի դուրս չեն եկել:

Բացի այդ՝ հայտնի չէ նաև նավատորմի հրամանատար Վեյսել Քեզելի ճակատագիրը, որը նույնպես հուլիսի 16-ից կապի դուրս չի եկել: Նա կարող է պատանդ վերցված լինել հեղաշրջման ղեկավարների կամ ապստամբների կողմից:

Անհետացած նավերը ծառայություն են իրականացրել Էգեյան և Սև ծովերում: Ինչպես գրում է պարբերականը, ենթադրաբար, որոշ նավեր կարող էին ուղևորվել հունական նավահանգիստներ:

Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձից հետո թուրք 8 սպա ապաստան է խնդրել Հունաստանից՝ այնտեղ ուղևորվելով ուղղաթիռով:

Թուրքական ԶԼՄ-ները գրում են, որ Քեզելին խաբեությամբ նավ են տարել ապստամբները՝ նրան ասելով, թե ահաբեկչություն է տեղի ունեցել:

Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է մեկնաբանել նավատորմի հրամանատարի հետ կատարվածը, սակայն հաստատել է, որ որոնում են կասկածելի սադրիչների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս