Բաժիններ՝

Ալմաթիում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 6-ի

Ալմաթիում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում է RIA Novosti-ն:

Ինչպես հաղորդվում է, մահացել է ևս մեկ ոստիկան, որը վնասվածք էր ստացել հարձակման հետևանքով: Այս մասին ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունում նշել են, որ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հրազենային վիրավորում ստացած ևս մեկ ոստիկան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալմաթիի ահաբեկչության ընթացքում սպանվածների ընտանիքներին կվճարվի 44 հազար դոլար փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Ալմաթիում հուլիսի 18-ին հարձակում է իրականացվել ոստիկանության բաժանմունքի և Ազգային անվտանգության կոմիտեի տեղի բաժնի աշխատակիցների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031