
Մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը

71 տարեկանում կյանքից հեռացել է հայ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը:
Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կհայտնվի լրացուցիչ: Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ. փետրվարի 17ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը:
Նա աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր: 19801990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը:
Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 19992003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2րդ գումարման պատգամավոր: Հովհաննեսը թարգմանել է մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերեն և անգլերեն թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:
168.am-ը ցավակցում է նրա բոլոր ընկերներին, ընտանիքի անդամներին: