Երևանում զինված հարձակումից ծանր վիրավորի վիճակում մասնագետներն արձանագրում են դրական առաջընթաց

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2­ը` «Էրեբունի» ԲԿ­ում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն` դրական շարժընթացով։ Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։ Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։

Բավարար է գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող տուժածի վիճակը։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժնմունքում գտնվող տուժածի վիճակը մասնագետները գնահատում են
կայուն ծանր, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով։

Հուլիսի 18-­ին դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ­ում անհրաժեշտ բուժօգնություն ստացած տուժածը:

Տեսանյութեր

Լրահոս