![](/banners/BeFunky-design.jpg)
Էրդողանը խոստացել է Ստամբուլի Գեզի պուրակում կայազորներ կառուցել
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/erdoxan_640x420-1.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրում հեղաշրջման փորձի ձախողումից հետո հայտարարել է, որ Ստամբուլի Թաքսիմ շրջանի Գեզի պուրակի տեղում կայազորի շինարարության նախագիծը, որը 2013թ. դարձել էր բողոքի ակցիաների պատճառ, կյանքի է կոչվելու:
«Մենք կսկսենք կառուցել պատմական կայազորներ Թաքսիմում՝ դուր կգա դա ձեզ, թե ոչ»,- ասել էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում՝ իր կողմնակիցների առաջ: Հեռարձակումն իրականացրել է NTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ Թաքսիմ հրապարակում վերականգնման ծրագրով նախատեսվում էին կառուցել առևտրի կենտրոն ու զինվորական կայազորներ, որոնք ունենալու էին Օսմանյան կայսրության ժամանակների հին զինվորական շենքերի տեսք:
Գեզի պուրակում ծառահատման դեմ բողոքը վերաճեց երկրի կառավարության դեմ բողոքի մեծ ցույցերի: