Բաժիններ՝

Գերմանիայում գնացքի ուղևորների վրա հարձակված աֆղանի սենյակում ԻՊ-­ի դրոշ են գտել

Գերմանացի քննիչներն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ինքնանշեն դրոշ են գտել այն սենյակում, որտեղ ապրում էր Աֆղանստանից փախստականը, որը Գերմանիայի հարավում կացնով հարձակվել Է գնացքի ուղեւորների
վրա:

Այս մասին հայտնել է Բավարիայի Ֆեդերալ Երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, հաղորդել Է Reuters լրատվական գործակալությունը:

Հարձակումը կատարվել է հուլիսի 18­ի երեկոյան Գերմանիայի Թրոյխթլինգենից Վյուրցբուրգ մեկնող մերձքաղաքային գնացքում: Վերջին տվյալներով՝ տուժել Է առնվազն 15 մարդ:

Հանցագործություն կատարելուց հետո հարձակվողը փորձել է փախչել, բայց ոչնչացվել Է ոստիկանության կողմից: DPA գործակալության տվյալներով՝ որոշ տուժածների վիճակը գնահատվում Է որպես լուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս