Լևոն Մկրտչյանը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև պաշտոնական հանդիպում ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ: Բացի այդ, ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի ուղեկցությամբ նախարարը  կայցելի Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031