Բաժիններ՝

Պետդեպն ամերիկացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղևորություններից

Միացյալ Նահանգների իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել ժամանակվորապես ձեռնպահ մնալ Թուրքիա ուղեւորություններից այն բարդ իրադրության պատճառով, որն առաջացել Է վերջերս կատարված զինվորական հեղաշրջման փորձի հետեւանքով:

ԱՄՆ­ի Պետական դեպարտամենտը հուլիսի 18­-ին հայտարարել է, որ այն ամերիկացիները, որոնք արդեն գտնվում են Թուրքիայում, չպետք Է մեկնեն երկրի հարավ ­ արեւելյան շրջաններ, որտեղ մեծ ահաբեկչական վտանգ գոյություն ունի:

«Պետդեպարտամենտն ԱՄՆ­ի քաղաքացիներին նախազգուշացնում է ամբողջ Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի ուժեղացման եւ հանրապետության հարավ ­ արեւելք ուղեւորություններից ձեռնպահ մնալու աանհրաժեշտության մասին»,­ նշել է Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչությունը, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031