Բաժիններ՝

Moody’s-ը հեղաշրջման փորձից հետո կվերանայի Թուրքիայի վարկանիշը

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը Թուրքիայի վարկային վարկանիշը, որը ներկայում գտնվում է Baa3 մակարդակում, կուղարկի վերանայման՝ դեպի նվազում, գրում է BBC-ն:

Գործակալության տվյալով՝ վարկանիշի վերանայումը կապված է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջման և երկրի տնտեսության վրա միջնաժամկետ հեռանկարում դրա հետևանքների գնահատման հետ:

Ինչպես նշում են գործակալության փորձագետները, պետական հեղաշրջման փորձերը կարող են բացասաբար ազդել երկրում տնտեսական վիճակի վրա:

Երեկ Standard & Poor’s վարկանշային գործակալությունը, որը Թուրքիան բնութագրում է որպես ներդրումների համար չափավոր բարձր ռիսկ ունեցող երկիր, հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացքում կգնահատի երկրի տնտեսության վրա պետական հեղաշրջման փորձերի հետևանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս