Անգլիայի Պրեմիեր լիգայի այս տարվա ամենաթանկ տրանսֆերները
Անգլիայի Պրեմիեր լիգան միշտ ամենահետաքրքիր և ինտրիգային առաջնություններից է, սակայն գալիք մրցաշրջանը խոստանում է լինել լավագույններից մեկը լիգայի պատմության մեջ:
Անգլիա են տեղափոխվել աշխարհի լավագույն և ամենահետաքրքիր մարզիչները՝ Ժոզե Մոուրինիոն, Անտոնիա Կոնտեն, Պեպ Գվարդիոլան: Այս եռյակին Անգլիայում սպասում էին ամենախենթ Յուրգեն Կլոպը և ամենախորամանակ Կլաուդիո Ռանիերին:
Բացի աստղային մարզիչներից, գալիք մրցաշրջանից Անգլիայում հանդես են գալու մի շարք նոր ֆուտբոլիստներ, որոնցից շատերի ձեռքբերումը շատ թանկ հաճույք էր անգլիական գրանդների համար: Ներկայացնում ենք ձեզ այս ամռանն Անգլիա տեղափոխված ֆուտբոլիստների ամենաթանկ տրանսֆերները:
Պրեմիեր լիգայի ամենաթանկ նորեկների հնգյակն ունի հետևյալ տեսքը.
5. Էրիկ Բայի – «Վիլլառեալ» – «Մանչեսթեր Յունայթեդ». 38 մլն եվրո
4. Միշի Բատուշայմ-«Մարսել» – «Չելսի». 39 մլն եվրո
3. Սադիո Մանե-«Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ». 41.2 մլն եվրո
2. Հենրիխ Մխիթարյան-«Բորուսիա Դորտմունդ» – «Մանչեսթեր Յունայթեդ».42 մլն եվրո
1. Գրանիտ Ջակա- «Բորուսիա Մյունխենգլադբախ» – «Արսենալ». 45 մլն եվրո
Սիրարփի Աղաբաբյան