Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2016-ում հաղթանակի համար ստացած մրցանակային գումարը նվիրաբերել է մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆոնդին

Ինչ էլ որ նրա մասին խոսեն, միևնույն է, այս ֆուտբոլիստը հարգանքի է արժանի:
«Կրիշտիանու Ռոնալդուն նվիրաբերել է Եվրո-2016-ում տարած հաղթանակի համար ստացած իր մրցանակային գումարը (275 հազար եվրո) մանկական քաղցկեղի դեմ պայքարի ֆոնդին: Նույն բանը նա արել է նաև Չեմպիոնների լիգայի հաղթանակի համար ստացած մրցանակայինը»,- հաղորդում է Manchester United Red Zone-ը:

Հուլիսի 10-ին Պորտուգալիան հաղթեց Ֆրանսիային (1:0) և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկին:

Սելեսաոյի ավագը մրցաշարում աչքի ընկավ 3 գոլով և 3 ասիստով և արժանացավ «Արծաթե խաղակոշիկի»: Իր մրցանակը նա նվիրեց Նանիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս