Բաժիններ՝

«Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը լուծարված է». Վիտալի Մուտկո

Ժողովրդական հանրագիրը լսելի եղավ:
«Հավաքականը չկա, այն լուծարված է»,- հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ և սպորտի նախարար Վիտալի Մուտկոն LifeNews-ին տված հարցազրույցում:

Ռուսաստանի հավաքականը Եվրո-2016-ում խմբում գրավեց վերջին տեղը:
Ուելսից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3) Сhange.org կայքում հանրագիր սկսվեց Ռուսաստանի հավաքականի կազմալուծման պահանջով, որի արդյունքում հավաքվեց 900 հազարից ավելի ստորագրություն: Հանրագիրը «խփեց» կայքի ռեկորդը:

Թիմի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հրաժարական տվեց, և նրա փոխարինողին կարող են հայտարարել հուլիսի 23-ին: Գլխավոր թեկնածուներ են համարվում Կուրբան Բերդիևը, Ալեքսանդր Բորոդյուկը և Ստանիսլավ Չերչեսովը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս